Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Միլիոնավոր հայորդիների հայացքը գամված է հենց Սուրբ Էջմիածնի խաչալույս գմբեթներին

Միլիոնավոր հայորդիների հայացքը գամված է հենց Սուրբ Էջմիածնի խաչալույս գմբեթներին
01.11.2025 | 14:00

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորումը դա ծրագրված կերպով իրականացնողների համար, փառք Աստծո, առայժմ հիմնականում անպտուղ գործընթաց է, որի միակ «արդյունքն» ընդամենը նախկին մի քահանայի անցումն է թիրախավորողների կողմը և մեկ եկեղեցում անցկացված «պատարագ» կոչեցյալ «միջոցառումը»։

Առաքելական մեր սուրբ եկեղեցու եպիսկոպոսական և քահանայական դասերի, ինչպես նաև նվիրապետական չորս աթոռների միջև որևէ պառակտում տեղի չի ունեցել։

Ոչ միայն չի նվազել, այլ նաև, կարծում եմ՝ ավելացել է Մայր Աթոռին հանրային աջակցությունը, քանզի այն հանդիսանում և դիրքավորվում է ոչ թե որպես բացառապես կրոնական, այլ նաև ազգային հաստատություն՝ ընդ որում, համահայկական մակարդակում փաստացիորեն միակը, որը պահպանում է Արցախի ազգային-հոգևոր բացառիկ կառուցակարգը՝ վտարանդության մեջ գտնվող թեմը։

Արդյոք սա նշանակո՞ւմ է, թե պետք է հանգստանալ և դադարել աշխատել առկա մարտահրավերները կառավարելու և չեզոքացնելու ուղղությամբ։

Բնականաբար ոչ, քանզի հենց Սուրբ Էջմիածնում ամփոփված Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի շիրմաքարին փորագրված «Պաշտպան Հայրենյաց» բնորոշումն այսօր վերաբերում է ողջ Մայր Աթոռին, իսկ միլիոնավոր հայորդիների հայացքը գամված է հենց Սուրբ Էջմիածնի խաչալույս գմբեթներին։

Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4460

Մեկնաբանություններ